Խմորիչը, թթվասերն ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ձուն և կարագը ու զանգվածը կրկին լավ խառնում ենք: Լցնում ենք 200 գ ալյուրը և լավ խառնում:

Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կակաոն և 1-2 ճ/գ ալյուրը:

Խմորները գնում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառցախցիկ:

Խմորները հանում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում, այնուհետև գնդերը շրջանաձև գրտնակում ենք․ դնում ենք սպիտակ խմորը, վրան՝ շոկոլադե խմորը: Շրջանները 8 մասի ենք բաժանում և փաթաթում:
Այսպես վարվում ենք մնացած խմորների հետ, պարզապես հերթականությունը փոփոխում ենք՝ սպիտակ-շոկոլադ կամ շոկոլադ-սպիտակ:

Կրուասանները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:

Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
