Ի՞նչ են ուտում ՏՏ ոլորտի միլիարդատերերը (Photo)


07:15 , 29 ապրիլ, 2019

Այն, որ մեծահարուստները տարբեր հարցերում տարօրինակ նախասիրություններ ունեն, նորություն չէ: Ներկայացնում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միլիարդատերերի ուշագրավ սննդային նախասիրությունները:

Բիլ Գեյթս

Երկար ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթը, որը Microsoft ընկերության հիմնադիրն է, շատ է սիրում դիետիկ «Կոկա-կոլա» և գազավորված ըմպելիքից օրական 3-4 շիշ է օգտագործում: Նախաճաշի համար նա ուտում է շոկոլադե փաթիլներ (хлопья), իսկ ճաշին՝ չիզբուրգերներ: Հատկանշական է, որ ճաշի ժամին համընկնող հանդիպումների ժամանակ Գեյթսի հյուրերը, անկախ իրենց ունեցած կոչումից ու պաշտոնից, ստիպված են չիզբուրգեր ուտել:

«Եթե դուք պետք է Բիլի հետ ճաշեք, ապա բուրգեր եք ուտելու: Ինչ-որ մեկին անընդհատ ճաշարան են ուղարկում նրա համար ֆասթֆուդ բերելու համար: Կարծում եմ՝ կինը նրան տանը թույլ չի տալիս չիզբուրգերներ ուտել»,-պատմել է Գեյթսի անձնական հիմնադրամի տնօրեն Ջո Սերելը:

Image result for bil gates eating

Մարկ Ցուկերբերգ

Facebook ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ չի սիրում երկար-բարակ մտածել ինչ ուտել: Նա ուտում է այն, ինչ սիրտն ուզում է, սակայն սա չի նշանակում, որ միլիարդատերը հետաքրքիր փորձարկումներ չի արել իր սննդակարգի հետ: Օրինակ՝ 2011թ. նա որոշել էր սնվել միայն այն կենդանիների մսով, որոնց անձամբ է սպանել: Արդյունքում նա ուտում էր այծի, խոզի միս, թռչնամիս և ծովախեցգետիններ: Twitter կայքի ղեկավար Ջեք Դորսին մի անգամ նրա տանը լինելուց հետո սարսափով պատմել էր՝ ինչպես է Ցուկերբերգը սպանել այծին ու հետո կենդանու միսը մատուցել:

Image result for mark zuckerberg eating

Ջեք Դորսի

Ինքը`Դորսին, օրական մեկ անգամ է սնվում, իսկ հանգստյան օրերին նախընտրում է չուտել: Օրվա ընթացքում նա սնվում է 18:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Սովորաբար նա ուտում է ձկան միս, ճուտ կամ բանջարեղենային աղցանով սթեյք: Աղանդերի համար միլիարդատերն ուտում է հատապտուղներ կամ սև շոկոլադ: Բացի այդ՝ նա օգտագործում է վիտամիններ, հատկապես C վիտամին: Դորսիի պնդմամբ՝ այսպիսի սննդակարգն իրեն օգնում է միտքը միշտ թարմ պահել:

Image result for jack dorsey eating

Սթիվ Ջոբս

Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտնի էր իր տարօրինակ դիետաներով: Նա միրգ-բանջարեղենային դիետաների սիրահար էր: Ջոբսը հավատացած էր, որ այսպիսի դիետան իր մարմինը մաքրում է տարբեր հոտերից: Իսկ երբեմն էլ Ջոբսն ընդհանրապես չէր սնվում ՝ պնդելով, որ քաղցը ստեղծում է «էյֆորիայի և էքստազիի» զգացողություն:

Image result for steve jobs eating

Իլոն Մասկ

Tesla, SpaceX ընկերությունների գործադիր տնօրենը հազվադեպ է լիաժեք սնվում, սովորաբար բաց է թողնում նախաճաշը՝ սահմանափակվելով շոկոլադով ու սուրճով: Մասկը սովորաբար ճաշում է գործնական հանդիպումների ժամանակ և ամեն ինչ ուտում է հաշված րոպեների ընթացքում, ինչը, ըստ նրա, «այդքան էլ օգտակար չէ»:

Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա Մասկը պատմել է, որ գործնական ընթրիքների ժամանակ չափից ավելի շատ է ուտում՝ սնվելով երկուսի փոխարեն: Միլիարդատերը նշել է, որ ուսանող ժամանակ սննդի վրա օրական ծախսում էր մեկ դոլար, սակայն նույնն անել մյուսներին խորհուրդ չի տալիս: