Նախկինում, երբ տղամարդիկ տանջվում ու չէին մահանում, հարազատները կանչում էին այս կանանց․ կսարսափեք, երբ իմանաք, թե ինչով էին նրանք զբաղվում (Photo)


05:40 , 29 ապրիլ, 2019
18-րդ դարում Սարդինայում տիրում էին դաժան ավանդույթներ: Ընդունված էր կարծել, որ եթե տղամարդը մահանում էր արագ ու թեթև, ապա դա խիզախության նշան էր, և հակառակը, եթե նա երկար ժամանակ տանջվում ու չէր մահանում, ապա դա ամոթ էր համարվում ողջ ցեղի համար: Որպեսզի խուսափեին նման «ամոթալի» միջադեպերից, հարազատները մահվան մահճում գտնվողի մոտ էին կանչում «մահվան տիրուհիներին»: Այս կանայք հատուկ մուրճի միջոցով հարվածում էին տանջվողի ծոծրակին ու վայրկյանական մահ պատճառում: Երբեմն նաև խեղդում էին ոտքով կամ բարձով: Դրա համար նրանց վճարում էին կա՛մ փողով, կա՛մ մթերքով: Նման էֆթանազիայից հետո միայն հարազատները հոգևորական էին կանչում: Վերջիններս ևս տեղյակ էին տեղի ունեցածից, բայց լռում էին: