«Մութ աշտարակի» աստղ Իդրիս Էլբան ամուսնացավ


21:45 , 27 ապրիլ, 2019

Դերասան Իդրիս Էլբան, որը նկարահանվել է «Մութ աշտարակ» ֆիլմում, ամուսնացել է սիրելիի՝ Սոմալիի գեղեցկուհի Սաբրինա Դաուրիի հետ, հաղորդում է Daily Mail- ը:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին՝ Մարոկկոյում: Նորապսակները պատրաստվում են երեք օր տոնել հարսանիքը: Այն կավարտվի մի երեկույթով, որին հյուրերը պետք է ներկայանան սպիտակ հագուստով:

Զույգերը հանդիպել են 2017-ին՝ Կանադայում, «Մեր միջև լեռներ են» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Նախկինում Էլբան երկու անգամ ամուսնացած է եղել, երկու երեխա ունի: