Սերգեյ Լազարևին նյարդայնացնում են այն լուրերը, թե իր տղան խորթ է


20:30 , 27 ապրիլ, 2019

Ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, ով երկար ժամանակ իր որդուն` Նիկիտային հեռու էր պահում լրատվամիջոցներից, ստիպված է եղել խոսել նրա մասին: Ինչպես հայտնում է woman.ru-ն, Լազարևը պատասխանել է բոլոր այն ասեկոսեներին, ըստ որոնց իր տղան խորթ է:

«Ասում էին, թե նա իմ որդին չէ: Հետո, իբրև թե ես դաստիարակում եմ եղբորս որդուն: Հետո սկսեցին խոսել այն մասին, թե կիթառիստի երեխային ներկայացնում եմ որպես իմ երեխա: Բոլոր այդ խոսակցություններն անիրական են: Պարզապես ամեն անգամ, երբ նկար եմ տեղադրում սոցիալական կայքերում, երեխաս սկսում է հազալ և հիվանդանալ, ուստի խուսափում եմ հանուրի առաջ նրան ներկայացնելուց»,- ասել է Լազարևը:

Երգիչը իր մանկության լուսանկարն է հրապարակել որդու լուսանկարի հետ համատեղ և նշել, որ իրենք նման են թե արտաքինով, թե շարժուձևով: Լազարևը պատմել է, որ Նիկիտան հաճախում է լողի, ֆուտբոլի, շախմատի, նկարում է և սովորում է օտար լեզուներ: Երգչի խոսքերով` նա իսկական առաջատար է:

Հիշեցնենք, որ Լազարևն այս տարի Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, որը կկայանա Թել Ավիվում` մայիսի 14-18-ը: Հայաստանը մրցույթում ևս ունի պատվիրակ` ի դեմս Սրբուհի Սարգսյանի: