«Վրիժառուներ»-ի երկրպագուները կինոթատրոնի այցելուին ծեծի են ենթարկել սփոյլերների պատճառով (Photo)


16:20 , 27 ապրիլ, 2019

Հոնկոնգում կինոթատրոնի այցելուին ծեծի են ենթարկել «Վրիժառուները․եզրափակիչ» սերիալի վերջին մասի սփոյլերների պատճառով։

Տղամարդը սրահից դուրս է եկել և բարձրաձայն պատմել, թե ինչ է տեղի ունենում ֆիլմում։ Այնտեղ են եղել նաև մարդիկ, որոնք պատրաստվել են դիտել վերջին հատվածը։ Նրանք վրդովվել են տղամարդու պահվածքից և սկսել են նրան ծեծի ենթարկել։

Ավելի ուշ տուժածի լուսանկարն է հրապարակվել, որին բժշկական օգնություն են ցուցաբերել։