Եղիսաբեթ II-ը մասնակցել է մտերիմ ընկերուհու հուղարկավորությանը


17:00 , 27 ապրիլ, 2019

Եղիսաբեթ II թագուհին ներկա է գտնվել մտերիմ ընկերուհու՝ Ջինիի՝ Քարնարվոնի կոմսուհու հուղարկավորությանը, որը մահացել է 83 տարեկանում, գրում է Daily Mail-ը։

Կոմսուհու հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել նրա հայրենի Հայքլեր ամրոցում։

Թագուհին կոսմուհու մտերիմ ընկերուհին էր։

Ջինին Քարնարվոնի յոթերորդ կոմսի այրին էր և Հայքլեր ամրոցի պահապանը։ Նա ծնվել է ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգնում 1935-ին։

Ջինին երկու եղբայր ունի, որոնցից մեկը երեք անգամ Վայոմինգ նահանգի սենատոր է ընտրվել Հանրապետական կուսակցությունից։ Նա ամուսնացել է Փորչեսթերի կոմսի հետ՝ Եղիսաբեթ II-ի մտերիմ ընկերոջ։ Իսկ երբ նա Քարնարվոնի 7-րդ կոմսն է դարձել, Ջինին ամուսնու հետ Հայքլեր ամրոց է տեղափոխվել։ Այստեղ նա դաստիարակել է 3 երեխաներին։ Ավագ որդին՝ Ջորջը, կրում է Քարնարվոնի 8-րդ կոմսի տիտղոսը։