Հնագետներն Ալյասկայում հնդկացիական լեգենդը հաստատող զանգվածային գերեզման են հայտնաբերել


16:00 , 27 ապրիլ, 2019

Ալյասկայում հնագետները զանգվածային գերեզման են հայտնաբերել, որը հաստատում է հնդկացիական լեգենդը՝ «նետ ու աղեղներով պատերազմի մասին»։ Պատճառն այն է, որ տղան մեկ ուրիշ տղայի աչքը հանել է փայտով, գրում է The Sun-ը։

Հնագետները 28 մարմնի մնացորդներ են հայտնաբերել, որոնց գանգերին նետերի հետքեր են, ինչպես նաև 60 հազար արտեֆակտ՝ ներառյալ փայտե ծիսական դիմակներ և արձանիկներ։

<span class=

Սպանվածները կանայք, երեխաներ և ծերունիներ են։ Նրանց կապել և մահապատժի են ենթարկել։

Երեխայի՝ մեկ ուրիշի աչքը փայտով հանելով, 350 տարի առաջ պատերազմ է սկսվել, որը ներառել է Ալյասկան և Յուկոնը։