Երազանքների զգեստ. անհավանական կանացիություն և գեղեցկություն Զուհաիր Մուրադից


12:45 , 27 ապրիլ, 2019

Շքեղություն և կանացիություն. միայն լիբանանյան դիզայներ Զուհաիր Մուրադին է հաջողվում միավորել այս երկու հասկացությունները։ Զարմանալի է, թե ինչպես է կարողանում տղամարդն այդքան նրբորեն նկատել կնոջ գեղեցկությունն ու դասական կերպարները, որոնք ցանկացած կնոջ հեքիաթի իսկական արքայադստեր են վերածում։

Թերևս ցանկացած հարսնացու կերազի ամուսնանալ այս դիզայների ստեղծած հարսանեկան զգեստներով․ չէ՞ որ հենց այս զգեստով դու քեզ իսկական թագուհի կզգաս, և բոլոր հայացքները քոզ վրա ուղղված կլինեն։