Չինուհին «Վրիժառուները» ֆիլմի ցուցադրության ժամանակ այնքան է լաց եղել, որ հայտնվել է հիվանդանոցում


12:20 , 27 ապրիլ, 2019

Չինացի ուսանողուհին այնքան շատ է լաց եղել «Վրիժառուները» ֆիլմի ցուցադրման ժամանակ, որ ֆիլմի ցուցադրությունից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել։ Այս մասին հաղորդում է Asia One-ն:

21-ամյա աղջիկը չի կարողացել լացը զսպել նույնիսկ ֆիլմի ավարտից հետո։ Դահլիճից դուրս գալուց հետո նա կրծքավանդակում ցավեր է զգացել, ոտքերը և ձեռքերը թմրել են։ Նրա ընկերները շտապօգնություն են կանչել։ Այնտեղ նրան թթվածնային դիմակ են հագցրել, և վիճակն աստիճանաբար բարելավվել է։ Այժմ աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից։