Սպիտակ տունը բացատրել է զենքի առևտրի մասին պայմանագրից դուրս գալու պատճառները


12:00 , 27 ապրիլ, 2019

Սպիտակ տունը հայտարարել է, որ զենքի առևտրի մասին պայմանագրից հրաժարվելը պաշտպանում է Միացյալ Նահանգների ինքնիշխանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրից դուրս գալու մասին:

Ինչպես նշվում է, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միացել է պայմանագրին՝ խնդրելով Սենատին վավերացնել այն:

Սակայն, Սպիտակ տան հայտարարության համաձայն, պայմանագիրը կօգտագործվի ինքնիշխան որոշումները չեղարկելու փորձերի համար: Բացի այդ՝ դա չի լուծում զենքի անպատասխանատու վաճառքի խնդիրը: