«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն ու Լյովա Մնացականյանը հանդիպել են. ՊԲ նախկին հրամանատարը դժվարությամբ է համաձայնել հանդիպման գալ


09:15 , 27 ապրիլ, 2019

«Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել օլիգարխներից մեկին, ում հրապարակավ վիրավորել էր, և ներողություն խնդրել կոպիտ բառերի համար, հույս հայտնել, որ նա կշարունակի իր գործունեությունը նույն ձևով, ինչպես գործել է նախկին իշխանությունների օրոք։

Նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ում հենց իր հրահանգով ազատեցին աշխատանքից, և փորձել է շահել նրա բարեկամությունը։ Մնացականյանը մեծ դժվարությամբ է համաձայնել Ղարաբաղից գալ Հայաստան և հանդիպել վարչապետի հետ։ 

Հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է բացատրել իր որոշման տրամաբանությունը և հարաբերություններ հաստատել։ Մենք կապվեցինք Լևոն Մնացականյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, մի փոքր մտածեց և ասաց․ «Դա Ձեր գործը չի»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: