«Ժամանակ». «Արմավիր» ՔԿՀ պետի հրաժարականը բեմականացում էր. նա իրականում ավելի բարձր պաշտոնի է նշանակվել


09:00 , 27 ապրիլ, 2019
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի հրաժարականը, ինչի մասին երեկ հայտնել էր ար­դարադատության նախա­րար Արտակ Զեյնալյանը, թատերական բեմականացում է: 

Հարությունյանը, ըստ էության, պաշտոնի բարձրացում է ստացել՝ նշանակվելով ՔԿ վարչու­թյունում ռեժիմի բաժնի պետ: Բացի այդ, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել ԱԱԾ կողմից իրականացված խուզար­կության և ՔԿՀ-ում կանոն­ների խախտման բազմա­թիվ դեպքերի հայտնաբեր­ման համար: Հայաստանի քրեակատարողական հիմ­նարկներում ամենաթողության մթնոլորտը շարու­նակվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: