Եվս մեկ քայլ՝ դեպի չեմպիոնություն. Լիվերպուլը փայլուն հաղթանակ տարավ Հադերսֆիլդի նկատմամբ (Video)


03:30 , 27 ապրիլ, 2019

Armsport.am-ը գրում է․

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Հադերսֆիլդի» դարպասը: 

Հանդիպման հաշիվը բացվեց 15-րդ վայրկյանին: «Լիվերպուլի» ամենաարագ գոլն ԱՊԼ-ում խփեց Նաբի Կեյտան: Բացի դա, 24-ամյա գվինեացու գոլը 100-րդն էր «Լիվերպուլի» համար ընթացիկ մրցաշրջանում: 

23-րդ րոպեին Սադիո Մանեն կրկնապատկեց «մերսիսայդցիների» առավելությունը:

Խաղակեսի ավարտից առաջ Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց խոշոր: Երկրորդ խաղակեսում Մանեն և Սալահը կրկին աչքի ընկան գոլով: 

Սալահը 21 գոլով գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում 20 գոլով Սադիո Մանեն է: Լավագույն եռյակը եզրափակում է «քաղաքաբնակների» հարձակվող Սերխիո Ագուերոն: Արգենտինացու ակտիվում գրանցված կա 19 գոլ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։