Operativ.am-ը գրում է․
Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում SAS (Scandianavian Airlines
System-խմբ.) ընկերության ավելի քան 1400 օդաչուներ գործադուլ են
հայտարարել:
Ինչպես հայտնում է շվեդական The Local-ը, այս երկրներում, ընդհանուր առմամբ, մոտ 600 չվերթ է չեղարկվել:
Մասնավորապես հաղորդվում է, որ Դանիայում գործադուլին միացել է 372,
Նորվեգիայում 545 և Շվեդիայում 495 օդաչու: Այսպիսով, չեղարկվել են
ընկերության կողմից իրականացվող մոտ 70 տոկոս չվերթները: Գործադուլը չի
տարածվել միայն սանիտարական ու SAS-ի գործընկերների կողմից իրականացվող
թռիչքների վրա:
Օդաչուներն այս երկրներում գործադուլ էին հայտարարել այն բանից հետո,
երբ չէր հաջողվել ավիաընկերության կոլեկտիվ համաձայնագիր կնքել, միևնույն
ժամանակ, օդաչուներն այսկերպ պահանջում են աշխատավարձերի բարձրացում ու
աշխատանքային գրաֆիկի փոփոխություն: