Gallup-ն արդի մարդկանց մոտ բացասական հույզերի ռեկորդային ցուցանիշ է արձանագրել


06:05 , 27 ապրիլ, 2019

Աշխարհի 140 երկրների բնակիչները խոստովանել են, որ սկսել են շատ ավելի հաճախակի սթրես, հուզմունք և թախիծ ապրել՝ տեղեկացնում է Life-ը:

Ժամանակակից բնակչության մոտ զայրույթի, հուզմունքի և թախծի մակարդակը նոր հակառեկորդ է սահմանել: Այս եզրակացությանն են հանգել Gallup-ի սոցիոլոգները, որոնք հարցում են արել ավելի քան 150 հազար մարդու աշխարհի 140 երկրներից, գրում է Life-ը:

Հարցման մասնակիցներին առաջարկվել է հիշել, թե իրենք ինչ զգացմունքներ են ունեցել հարցումից մեկ օր առաջ, ընդ որում՝ հաշվի են առնվել ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերը: Պարզվել է, որ, ամբողջությամբ վերցված, նեգատիվի մակարդակը մնացել է անցյալ տարվա նշագծին՝ 30 տոկոս:

Սակայն զայրույթը, հուզմունքը և թախիծն այս անգամ գերազանցել են բոլոր ռեկորդները՝ համապատասխանաբար 22, 39 և 24 տոկոս: Ի դեպ, հարցման արդյունքներով ամենադժբախտ երկրներն են եղել Չադը, Նիգերը, Սիեռա Լեոնեն, Իրաքը և Իրանը: Իսկ ահա բացասական հույզերի մասին ամենից քիչ են խոսել Թայվանի, Մինգապուրի և Ղազախստանի բնակիչները: