Անհավանական դեպքեր բժշկության մեջ, որոնք ապացուցում են, որ մենք շատ քիչ բան գիտենք մարդկային օրգանիզմի մասին


02:11 , 27 ապրիլ, 2019

Մեզ թվում է, որ մենք գիտենք ամեն ինչ մարդկային օրգանիզմի մասին, սակայն իրականում այն իր մեջ բազում գաղտնիքներ ունի։ Օրինակ՝ գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է գերմանացի կինը տեսնում 1,6 կմ հեռավորության վրա գտնվող առարկաները կամ ինչպես է կույր շոտլանդացին տարբերում շարժվող առարկաները։ Ոչ պակաս զարմանալի է նաև ֆրանսիացի տղամարդու պատմությունը, ով տառապում է հազվադգյոյւտ սննդային խանգարմամբ․ նա կերել է մեկ ամբողջ ինքնաթիռ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Ձեզ ենք ներկայացնում բժշկության մեջ հանդիպած մի քանի տարօրինակ դեպքեր, որոնք հիշեցնում են այն մասին, որ բնությունը կարող է անակնկալներ մատուցել։

Միմիկայի բացակայություն

Մեբիուսի ախտանիշն անոմալ երևույթ է, որին բնորոշ է միմիկայի բացակայությունը։ Այս ախտանիշի ժամանակ մարդու դեմքը կարծես «սառեցված» լինի։

Այս անոմալիայի պատճառները կարող են լինել ինչպես գենետիկ հատկությունները, այնպես էլ պտղի զարգացման համար ոչ բարենպաստ պայմանները։ Առանց միմիկայի մարդկանց օգնելու համար բժիշկները կոմպլեքսային թերապիաներ են անում։

Ոչ ուտելի սննդի ցանկություն

Ալլոտրիոֆոբիան սննդային խանգարման տեսակ է, որի ժամանակ մարդը ցանկանում է սնվել ոչ ուտելի բաներով։ Խոսքը միայն հում խմորի կամ փչացած սննդի մասին չէ։ Այս հիվանդությամբ տառապող որոշ մարդիկ անգամ մետաղական իրեր են ուտում։

Այսպես՝ ֆրանսիացի Միշել Լոտիտոն որպես սնունդ կերել է հեծանիվ, սայլակ և հեռուստացույց, իսկ 2 տարվա ընթացքում էլ կերել է մեկ աբողջական ինքնաթիռ։ «Գուրմանին» գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում։

Այս խանգարման պատճառները կարող են լինել ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ սոցիալական և հոգեբանական։

Ձայները չճանաչելու հիվանդություն

Ֆոնագնոզիայով տառապող մարդկանց համար բոլոր տեսակի ձայները հնչում են միանման։  Եթե զանգահարեք այսպիսի մարդու, ապա նա ձեզ կկարողանա ճանաչել միայն ձեր հեռախոսահամարի շնորհիվ։

Անհավանական սուր տեսողություն

Գերմանիայի բնակչուհի Վերոնիկա Սեյդերը համարվում է աշխարհի ամենասուր տեսողություն ունեցող մարդը։ 1972 թվականին նրան գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ 1,6 կմ հեռավորության վրա կարողացել է առարկաներ տարբերել։

Այսպիսով՝ նրա տեսողությունը 20 անգամ ավելի ուժեղ է, քան սովորական մարդունը։ Նրա սուր տեսողության պատճառների մասին բաց աղբյուրներ գտնելը գրեթե անհնար է։