ԿՀՎ-ն Instagram-ում ցուցադրել է գործակալի աշխատանքային վայրը


22:00 , 26 ապրիլ, 2019

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Instagram սոցցանցում պաշտոնական օգտահաշիվ է բացել։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը CBS հեռուստաալիքին ասել է, որ տվյալ օգտահաշիվը կարող է գերատեսչություն ներգրավել երիտասարդ տաղանադավոր աշխատակիցներին։

Տվյալ պահին օգտահաշվում մեկ կատակ հրապարակում է արվել՝ աշխատակցի հնարավոր աշխատանքային վայրի լուսանկարով, մասնավորապես, սեղանին «Միանգամայն գաղտնի ընթերցվածք» գրությամբ թղթե փաթեթ է, իսկ բազկաթոռի բազրիքից կեղծամ է կախված։