Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից 2 մլն դոլար է պահանջել ամերիկացի ուսանողի բուժման համար


20:20 , 26 ապրիլ, 2019

Հյուսիսային Կորեան խոշոր հաշիվ է ներկայացրել ամերիկացի ուսանող Օտո Վոմբիերի բուժման համար, որը կոմայի մեջ է եղել։ Հյուսիսային Կորեայի իշխանությունները պահանջել են 2 մլն դոլար վճարել, հաղորդում է The Washington Post-ը։

Հաշիվը ներկայացրել են ուսանողի հետևից գնացած ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջոզեֆ Յունին։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է այդ հաշվին՝ Վոմբիերին հայրենիք տեղափոխելուց առաջ։ Սակայն տեղեկություն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի ներկայացրած հաշիվը վճարվել է, չի ստացվել։