Human Rights Watch-ը Իլհամ Ալիևից պահանջել է հետևել մարդու իրավունքների պահպանմանը


10:00 , 20 հունիս, 2013

Human Rights Watch-ը Իլհամ Ալիևից պահանջել է հետևել մարդու իրավունքների պահպանմանըHuman Rights Watch` HRW, իրավապաշտպան կազմակերպությունը Եվրահանձնաժողովի նախագահին կոչ է անում Իլհամ Ալիևից պահանջել հետևել մարդու իրավունքների պահպանմանը:
HRW-ն Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին նամակ է հղել, որում կոչ է անում հունիսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման ընթացքում բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը:

Իրավապաշտպան կազմակերպության նամակում նշվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին:

Կազմակերպությունը նշում է նաև, որ նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանում ընդունվում են օրենքներ, որոնք ավելի են նեղացնում քաղաքացիական հասարակության գործունեության շրջանակները: