Կարիբյան ծովում վենեսուելական նավի խորտակման հետևանքով 22 մարդ անհետ կորել է


02:15 , 26 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Վենեսուելայի Գուիրիա քաղաքից նավարկության մեկնած նավի խորտակվելու հետևանքով 22 մարդ անհետ կորել է, հաղորդում է РИА Новости-ն:  

Ավելի վաղ վենեսուելական լրատվամիջոցները հաղորդել էին 33 անհետ կորածի մասին:

Փրկարարները փնտրում են մյուս ուղևորներին: Աղբյուրը նշում է, որ նավաբեկության պատճառ կարող էր լինել խիստ ծանրաբեռնվածությունը, ինչին նավը չի դիմակայել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։