Աշխարհում կանխատեսում են աշխատատեղերի աղետալի պակաս


03:48 , 26 ապրիլ, 2019

Առաջիկա 20 տարիների ընթացքում մեքենաները կարող են փոխարինել կամ արմատապես փոխել աշխարհում աշխատատեղերի մոտ կեսը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (OECD):

Մի կողմից տեխնոլոգիաների շնորհիվ նոր շուկաներ են հայտնվել, և որոշ աշխատակիցներ կօգտվեն դրանից: Այնուամենայնիվ, երիտասարդ, ցածր որակավորում ունեցող և ոչ ամբողջական աշխատանքային օր ունեցող մասնագետները խոցելի կդառնան:

Վտանգավոր գոտում կհայտնվեն նաև կանայք, քանի որ նրանք, ամենայն հավանականությամբ, լրիվ զբաղվածություն չեն ունենա, և նրանց աշխատանքն ավելի քիչ կվարձատրվի։

Այս գործընթացի հետևանքները մեղմելու համար կազմակերպությունն առաջարկում է ընդլայնել վերապատրաստումը և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, այսպես կոչված, գորշ գոտում աշխատողներին: