Գիտնականները ճարպակալումից արագ ազատվելու ևս մեկ միջոց են առաջարկում


07:46 , 26 ապրիլ, 2019

Հարավային Ավստրալիայի առողջապահության ինստիտուտի գիտնականները ճարպակալումից ազատվելու նոր միջոց են հայտնաբերել, գրում է iz.ru-ն։

Պարզվում է՝ ողջ խնդիրը հատուկ «ժամանակային պատուհանների» մեջ է։ Փորձարկվողները բաժանվել են երկու խմբի։ Նրանցից մեկը սնվել է 08։00-ից մինչև 17։00-ն, իսկ երկրորդը՝ 12։00-ից մինչև 21։00-ն։ Երկու խմբերն էլ չեն սահմանափակել իրենց սնունդը։

Արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ 9-ժամյա պատուհանը բարելավում է նյութափոխանակությունը և պայքարում ճարպակալման դեմ։