Հատնի է, թե որքան հոնորար են ստացել «Վրիժառուների» գլխավոր աստղերը


06:08 , 26 ապրիլ, 2019

Հայտնի է դարձել, թե որքան գումար են ստացել Marvel-ի ֆիլմերում գլխավոր հերոսներին մարմնավորած դերասանները։

Նշվում է, որ Կապիտան Մարվելի դերակատար Բրի Լարսոնը նույնանուն ֆիլմի համար ստացել է 5 միլիոն դոլար։ Ռոբերտ Դաունի կրտսերը 2008 թվականի «Երկաթե մարդու» համար ստացել է 500 հազար դոլար, իսկ 2012 թվականի «Վրիժառուների» համար՝ 50 միլիոն դոլար։ «Սև հովազի» գլխավոր աստղ Չեդվիկ Բոուզմանի աշխատավարձը կազմել է 2 միլիոն դոլար։

Քրիս Հեմեսվորտը նկարահանվել է Marvel-ի երեք ֆիլմերում։ «Վրիժառուներ. անվերջության պատերազմ» և «Տոռ. Ռագնարյոկ» ֆիլմերից նա ստացել է 15 միլիոն դոլար, իսկ 2011 թվականի «Տոռի» համար՝ 150 հազար դոլար։

Կապիտան Ամերիկայի դերակատար Քրիս Էվանսը 15 միլիոն դոլար է ստացել՝ «Առաջին վրիժառու. հակամարտություն» և «Վրիժառուներ. անվերջության պատերազմ» ֆիլմերի համար։