ՔՊ նիստում, որին մասնակցում էր նաև Ն. Փաշինյանը, քննարկվել են կուսակցության համագումարի ու կանոնադրության հետ կապված հարցեր


23:00 , 25 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստն ավարտվեց, նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց, փոխարենը խոսեց ՔՊ վարչության փոխնախագահ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստը ոչ թե վարչության էր, այլ նախաձեռնող խմբի։

«Քննարկել ենք կուսակցության օրակարգային հարցեր, այդ թվում նաև կուսակցության համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելուն, Պապիկյանը նշեց, որ ո՛չ կհերքի, ո՛չ կհաստատի լուրը։

«Որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, վարչության նիստ տեղի չի ունեցել, այն, ինչ  չի քննարկվել, չեմ կարող հաստատել կամ հերքել։ Այս ամենը պարզ կլինի համագումարի ընթացքում»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ