Գենետիկ ճարտարագիտության 3 հայտնագործություն, որոնք կփրկեն մեր մոլորակը


02:06 , 26 ապրիլ, 2019

Ժամանակակից գիտությունն անում է ամեն ինչ, որպեսզի բարելավի մեր կյանքը։ Գենետիկական ճարտարագիտության օգնությամբ գիտնականները փորձում են պայքարել համաշխարհային տաքացման դեմ, ընդերքի մաքրման համար, աճեցնում են նոր օրգաններ։ Ներկայումս գիտնականներն աշխատում են մարդկային անբուժելի հիվանդություններից ազատվելու և ժառանգաբար փոխանցումը կանխարգելելու ուղղությամբ։

Էկոխոզ

Կանադացի գիտնականների կողմից ստեղծվել է էկոխոզ, որը մարսում է կերի մեջ առկա ողջ ֆոսֆորը։ Խոզապահությունը վնասակար է շրջակա միջավայրի համար։ Խոզերին հիմնականում կերակրում են սոյայով, գարիով և եգիպտացորենով, որոնք իրենց մեջ մեծ քանակությամբ ֆոսֆոր են պարունակում։ Այս տարրը կենդանիների համար կենսական նշանակություն ունի, սակայն նրանից այնքան շատ կա, որ ամբողջը չի մարսվում կենդանու կողմից։

Սա հանգեցնում է նրան, որ ավելորդ ֆոսֆորը դուրս է գալիս կենդանուց և ներծծվում է հողի մեջ։ Այնուհետև ֆոսֆորը հայտնվում է ջրամբարների մեջ՝ առաջացնելով ջրիմուռների և հիվանդությունների անոմալ աճ, որն էլ ի վերջո դառնում է էկոլոգիական աղետի պատճառ։

Ոսկեգույն բրինձ

Ոսկեգույն բրինձը ստեղծվել է հատուկ այն երկրների համար, որի բնակիչները տառապում են վիտամին A-ի պակասից։ Օրգանիզմում այս վիտամինը ստեղծվում է բուսական սննդի մեջ առկա բետա-կարոտինից։ Ավիտամինոզի պատճառով առաջանում են խնդիրներ երիկամների հետ, աչքի հետ կապված հիվանդություններ և այլն։

Գենետիկներին հաջողվել է ստեղծել բրնձի նոր տեսակ, որը հարուստ է բետա-կարոտինով։ Այս մթերքի 200 գրամը բավական է, որպեսզի ապահովի վիտամինի օրական անհրաժեշտ քանակը։

Օրգանների փոխպատվաստում

Քսենոփոխպատվաստումը կենդանիների օրգանների պատվաստումն է մարդուն։ Գենետիկ ճարտարագետներին հաջողվել է խոզից փոխպատվաստում կատարել մարդուն։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանիների մարմնում կարելի է նոր օրգաններ աճեցնել։ Նրանք կընդունվեն մարդկային օրգանիզմի կողմից, և դա կլուծի փոխպատվաստման հետ կապված լրջագույն խնդիրը։ Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ սպասում են նոր օրգանների՝ փոխպատվաստում անելու համար։ Այս միջոցը զգալիորեն կկրճատի սպասելու ժամանակահատվածը։