Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ազդեցության մասին


19:30 , 25 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

«Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի այն արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ