Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին


19:40 , 25 ապրիլ, 2019

Hraparak.am-ը գրում է.

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը արժանի պատասխան կտա Միացյալ Նահանգներին, եթե վերջինս խանգարի Իրանին նավթ վաճառել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ իրենք այսուհետ էլ կշարունակեն իրենց նավթի համար գնորդներ գտնել եւ վերջինիս անվտանգ տեղափոխման համար օգտագործել Օրմուզի նեղուցը։ Նշենք որ իրանա-ամերիկյան հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ իրանական նավթ գնող ԱՄՆ դաշնակիցների հետ կապված Սպիտակ տունն էլ բացառություններ չի անելու։