Պաստորը կնոջ միջի դևերին հանել է երկարատև համբույրներով


23:00 , 25 ապրիլ, 2019

Զիմբաբվեում պաստորը կնոջը համբուրել է ծխականների աչքի առաջ, որպեսզի նրան ազատի չար ոգիներից: Միջադեպի տեսանյութը Twitter-ի իր աքաունտում հրապարակել է @RMajongwe նիկով օգտատերը:

Կադրերից երևում է, թե ինչպես է եկեղեցու սպասավորը մոտենում վարդագույն զգեստով կնոջը և մի քանի վայրկյան համբուրում նրա շուրթերը: Համաձայն տեղական լրատվամիջոցների՝ հովիվը նման կերպ հանում էր կնոջ միջի դևերին: Այնուհետև նա մի կողմ է քաշվում, թափ տալիս ձեռքերը և կնոջն ինչ-որ հրահանգներ տալիս: Կինը ձեռքի շրջանաձև շարժումներ է կատարում որովայնի շրջանում, որից հետո տղամարդը նորից է համբուրում նրան:

Միջադեպը բազմաթիվ օգտատերերի կողմից խիստ բացասական արձագանքի է արժանացել: