Armenpress.am-ը գրում է.
Գիտնականների միջազգային խումբն առաջին անգամ սինթեզել Է կեդարցիդին կոչվող հակաուռուցքային նյութը: Այդ միացությունն արդյունավետ Է ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրԷների դեմ պայքարում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտողները կեդարցիդինի մոլեկուլային կառուցվածքը որոշել են բնության մեջ այն գտնելուց սոսկ 10 տարի անց: Միացությունը Հնդկաստանում հողի նմուշներից արտազատվել Է շուրջ 30 տարի առաջ:
Մասնագետների կարծիքով՝ ստացված արդյունքները կօգնեն մշակելու հակաբիոտիկների եւ հակաուռուցքային ազդանյութերի նոր սերունդ: