Հայրը բռնել է որդուն առևանգողին և գնդակահարել


20:00 , 25 ապրիլ, 2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լանտանա քաղաքում հայրը լուրջ հրազենային վնասվածքներ է հասցրել հանցագործին, որն իր երեխայի հետ միասին առևանգել է մեքենան, հաղորդում է The Tampa Bay Times պարբերականը:

Վարորդը մեքենայից դուրս է եկել ընկերներին հրաժեշտ տալու՝ այնտեղ թողնելով 6-ամյա որդուն: Անծանոթ տղամարդն, առիթից օգտվելով, առևանգել է մեքենան՝ իր հետ տանելով երեխային:

Տղայի հայրը և նրա ընկերները շտապել են հետապնդել հանցագործին: Ութ կիլոմետր անց առևանգողը ՃՏՊ-ի է ենթարկվել: Նա փորձել է փախչել վնասված ավտոմեքենայով, սակայն տերը մի քանի անգամ ատրճանակով կրակել է նրա վրա:

Հանցագործը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Ինչպես պարզվել է, նա փետրվարին է ազատության մեջ հայտնվել՝ ավտոմեքենայի զինված առևանգման և ծանրացուցիչ հանգամանքներով տարեց մարդու վրա հարձակման համար երեք տարվա ազատազրկումից հետո: