ԱՄՆ-ում երկգլխանի հորթ է ծնվել


19:15 , 25 ապրիլ, 2019

ԱՄՆ Մոնտանա նահանգի ֆերմաներից մեկում երկգլխանի հորթ է ծնվել, հաղորդում է The Mirror-ը:

«Ես հոտի ամենօրյա զննում էի անցկացնում, երբ նկատեցի հոտից առանձնացած կովին: Երբ մոտեցա, կենդանու կողքին երկգլխանի հորթ տեսա»,- հիշում է ֆերմայի տիրուհին՝ Հիզեր Գերմանը:

Գերմանի խոսքերով՝ երկգլխանի հորթերի ծնունդը բավականին հազվագյուտ երևույթ է: «Ես նման բան տեսել եմ լուսանկարներում, բայց իրականում՝ առաջին անգամ»,- ասել է ամերիկուհին: Նշվում է, որ ծննդաբերության ժամանակ կովը չի տուժել, սակայն ձագը շուտով անկել է: