Կանայք, ովքեր հրաժարվել են թևատակերը մաքրելուց, յուրօրինակ ֆոտոսեսիա են կազմակերպել (Photo)


21:30 , 25 ապրիլ, 2019

Լուսանկարիչներից մեկը նոր ծրագիր է սկսել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր հրաժարվել են սափրել մազերը: Այդ լուսանկարիչը բրիտանացի 37-ամյա Բեն Հոփերն է, ով իր ծրագիրն անվանել է «Natural Beauty»:

Այս շշմեցուցիչ լուսանկարներն ապացուցում են, որ կանայք կարող են չհամապատասխանել հասարակության սպասումներին, որպեսզի գրավիչ լինեն:

Հոփերի ծրագիրը ցույց է տալիս ներկայիս կանանց իդեալական գեղեցկությունը: Այս արշավը սկսելիս Հոփերը վարձել է մոդելների, դերասանների, դիզայներների, ովքեր պատրաստ էին թևատակի մազերը չսափրել: Սակայն վերջին տարիներին, երբ այս ֆոտոշարքը մեծ աղաղակ բարձրացրեց համացանցում, ավելի ու ավելի շատ կանայք որոշեցին չմաքրել թևատակի մազերը: