«Կոնֆլիկտ առաջանալու դեպքում որոշում կկայացնեմ, թողնե՞լ պաշտոնս, թե՞ ոչ». Արտակ Զեյնալյան


15:00 , 25 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

«Այս պահին կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, այժմ կառավարության անդամ եմ: Գործնականում ժամանակ չեմ ունենում դրանով զբաղվելու համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Հարցին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները գուցե խոչընդոտո՞ւմ են դրա համար, Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ որևէ խոչընդոտ չկա, պարզապես ժամանակ չունի.

«Սա իմ անձնական որոշումն է։ Եթե որոշեմ զբաղվել կուսակցական քարոզչությամբ, ապա կոնֆլիկտ առաջանալու դեպքում որոշում կկայացնեմ, թողնե՞լ պաշտոնս, թե՞ ոչ։ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանություն չէ, այն Կառավարությունում և Ազգային ժողովում չկա, հետևաբար՝ արտախորհրդարանական ուժ է»:

Զվարթ Խաչատրյան