Մանվել Գրիգորյանից հողերը վերադարձնելու մեխանիզմ չունենք, դատարան դիմելու դեպքում կպարտվենք. Ակնալիճ համայնքի ղեկավար


14:30 , 25 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթացն Արմավիրի մարզում իրականացվելու է Ակնալիճ և Տարոնիկ համայնքներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը հայտարարել էր, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց, այն մեկնարկել է Արմավիրի մարզից:

Անդրադառնալով հարցին թե կոնկրետ ինչ մեխանիզմով է վերադարձը կատարվելու, մարզպետարանից նշեցին, որ այդ հարցով պետք է դիմել Տարածքային կառավարման նախարարություն և տվյալ համայնքների ղեկավարներին:

Tert.am-հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ չեն պատրաստվում Մանվել Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացնել, քանի որ կարծում է, որ ներկայացնելու դեպքում կպարտվեն,Գրիգորյանը համարվում է օրինական ձեռքբերող, բացի այդ, խնդիրն այն է, որ հողերն Ակնալիճից տարիներ առաջ են օտարվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ