Չեմ բացառում, որ կնշանակվեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար. Քարամյան


13:40 , 25 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է.

Դեռևս ես չեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Չեմ բացառում, որ կլինեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

«Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, հետևաբար ինչպես վարչապետը որոշի, այդպես էլ կանենք»,-ասաց Քարամյանը:

Դիտարկմանը, թե, ըստ օրենսդրության, այս դեպքում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, Քարամյանն ասաց, որ տեղյակ է օրենքի այդ դրույթին, սակայն եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում: 

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման ժամանակավոր կասեցումից հետո ՊՎԾ որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, Քարամյանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկության։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ