Հայաստանում է ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը


16:10 , 25 ապրիլ, 2019

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը:

Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։