Գյումրիում վարարած գետը լցվել է մարդկանց տները


09:03 , 20 հունիս, 2013

Այսօր` ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ղոռղովա գետը վարարել է և լցվել Գյումրի քաղաքի Հ. Պողոսյան փողոցի մի շարք տներ: 

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել Շիրակի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: 

Պարզվել է, որ գետի վարանման պատճառով ջուրը մոտ 90 սմ բարձրությամբ լցվել է թիվ 2, 4, 6, 8, 10, 12 տների նկուղները: Վնասի չափերը ճշգրտվում են: