«Ռուսաստանի ձայնը» նախագիծը Միշայի մասին հետաքրքիր ռեպորտաժ է պատրաստել


13:00 , 25 ապրիլ, 2019

Փոքրիկ ղարաբաղցի Միշան մասնակցում է Ռուսաստանի «Ձայնը» նախագծին։ Կույր լսումներ փուլում նրա կատարումից հետո ժյուրի անդամները պտտվեցին, արդյունքում Միշան ընտրեց Վալերի Մելաձեի թիմը:

Միշան նախագծում կատարեց Բրունո Մարսի Versace On The Floor երգը: Վալերի Մելաձեն և Լոբոդան նրան անվանեցին պատրաստի արտիստ: Այսօր արդեն համացանցում ռեպորտաժ է տարածվել Միշայի մասին, որը պատրաստվել է Ռուսաստանի «Ձայնը» նախագծի շրջանակներում: