Կիմ Չեն Ընը հույս ունի, որ Պուտինի հետ կառուցողական բանակցությունները կշարունակվեն


11:30 , 25 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վլադիվոստոկում  ավարտվել է  ՌԴ և ԿԺԴՀ  ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և  Կիմ Չեն Ընի տետ  ա տետ հանդիպումը. հայտնում է РИА новости-ն:

Կիմ Չեն Ընը հանդիպումից հետո հայտարարել է, որ կայացել է մտքերի շատ հանգամանալից փոխանակում, և հույս է հայտնել, որ ՌԴ նախագահի հետ բանակցությունները կշարունակվեն նույն օգտակար և կառուցողական մթնոլորտում:

Նա հավելել է, որ իր այցի նպատակն է քննարկել ՌԴ նախագահի հետ Կորեական թերակղզու խնդիրները:

Ներկայումս ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը: