Յուլյա Նաչալովան գիտեր իր մահվան օրը. Իսաևա


10:11 , 25 ապրիլ, 2019

Ռուսական էստրադայի երգչուհի Յուլյա Նաչալովայի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաևան պատմել է, որ երգչուհին հավատում էր հանդերձյալ կյանքին և վախենում էր չար աչքից: Իսաևան հիշել է մի դեպք, երբ գուշակներից մեկը կանխատեսել էր երգչուհու մահն ու անգամ նշել էր, թե երբ դա տեղի կունենա: 

«Այդ դրվագի մասին անգամ մոռացել էի: Տարիներ առաջ նկարահանումների ժամանակ մեզ մոտեցավ թվահմայությամբ զբաղվող անձնավորություն, ում անունն անգամ չհիշեցինք: Նա մոտեցավ և ասաց, որ 2019 թվականի մարտի 16-ին սարսափելի բան տեղի կունենա: Մենք կատակեցինք, նշանակություն չտվեցինք նրա ասածներին, քանի որ մտածում էինք, թե առջևում երկար ու երջանիկ կյանք է սպասվում: Օրերս հիշեցի այդ ամսաթիվն ու սարսափեցի»,- պատմել է Իսաևան:

Հիշեցնենք, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին` 38 տարեկան հասակում: Երգչուհու սիրտը դադարել էր բաբախել: Ավելի վաղ նրան տեղափոխել էին մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկը վատ ինքնազգացողության պատճառով: Յուլյայի վիճակը ծանր էր գնահատվել: Նրան արհեստական կոմայի մեջ էին գցել, այնուհետև տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Երգչուհու կյանքը փրկել չէր հաջողվել: