People ամսագիրն անվանել է մոլորակի ամենագեղեցիկ կնոջը (Photo)


05:49 , 25 ապրիլ, 2019

Հայտնի ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Գարները դարձել է աշխարհի ամենագեղեցիկ կինը People ամսագրի վարկածով: Ամսագիրը նշում է, որ դերասանուհին հասցնում է նկարահանվել ֆիլմերում, աշխատել իր օրգանական մթերքների արտադրության Once Upon a Farm ընկերությունում և մասնակցել Save the Children երեխաների օգնության շարժմանը: Բացի այդ՝ նա երեք երեխաների մայր է:

47-ամյա դերասանուհին People-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ տարիքում նա իրեն գեղեցիկ չի համարել, և ծնողները երբեք նրա արտաքինի վերաբերյալ ոգևորիչ արտահայտություններ չեն արել: Նա հավելել է, որ ազատ ժամանակ հաճախ սպորտային հագուստ է կրում և բոլորովին չի տիրապետում դիմահարդարման հմտություններին:

Ջենիֆեր Գարները դերասանուհի է և պրոդյուսեր: Նա հայտնի է «Փերլ Հարբոր», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Գնորդների դալասյան ակումբը» և «Սուրբ Վալենտինի օրը» ֆիլմերից: 2005-ին նա ամուսնացել է Բեն Աֆլեքի հետ, իսկ 2017-ին նրանք ամուսնալուծվել են: