Երևանի ավագանին ունի որակական փոփոխման անհրաժեշտություն


22:37 , 24 ապրիլ, 2019

Երևանի ավագանին ունի որակական փոփոխման անհրաժեշտություն։ Այսօրվա խնդիրների լուծումն ունի պրոֆեսիոնալ ավագանու կարիք։

Սիրողական մակարդակով, չվարձատրվող, հիմնական աշխատանքով ծանրաբեռնված, սահմանափակ ժամանակ ունեցող ավագանին, անկախ անձերից, չի կարող ստանձնել քաղաքի կառավարման ամբողջական պատասխանատվությունը։

Կարծում եմ՝ անհրաժեշտ է օրենքով ամրագրել ավագանու անդամի՝ այլ աշխատանքով չզբաղվելու պահանջը՝ սահմանելով նաև պատշաճ վարձատրություն։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, կարելի է էական կրճատել ավագանու անդամների քանակը։

ՀԳ. Այսօրվա ավագանու կազմում կան բացառիկ որակյալ անհատներ, սակայն խնդիրն ունի համակարգային, անձերից չկախված լուծման կարիք։