Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկխոսության վերականգնումը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև


23:50 , 24 ապրիլ, 2019

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այդ մասին ասաց ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում: «Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը, բարեկամությունն ու եղբայրությունը, ինչին այլընտրանք ուղղակի չկա: