Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է


22:15 , 24 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

Հայտնի դերասանը պայքարում է շաքարախտի ծանր տեսակի դեմ։ Այս մասին «Комсомольская правда»-ին հայտնել է հայազգի դերասանի վաղեմի ընկեր, պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը։ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը նրան խիստ անհանգստացնում է։

«Նա սարսափելի դիաբետ ունի։ Մի խոսքով, նրա վիճակը վատ է, նույնիսկ շատ վատ»,- պարբերականին հայտնել է Մ. Ռուդինշտեյնը։ Վերջինս որպես Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակի վատթարացման պատճառ` նշել է նրա վերջին կնոջը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային։