Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Ծիծեռնակաբերդում


20:10 , 24 ապրիլ, 2019

168.am-ը գրում է.

Առավոտյան շուտ երբ այցելեցինք Ծիծեռնակաբերդ, նկատեցինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել հուշահամալիրիում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացրեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ինչպես պաշտոնավարման տարիներին, այնպես էլ պաշտոնաթողությունից հետո ամեն տարի այս օրը անձամբ և ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, իսկ երկրում չլինելու դեպքում իր անունից ծաղկեպսակ է դրվել անմեղ զոհերի հիշատակին։