Կանադացին արգանակ է եփել 100 տարի առաջ մահացած մարդու ոսկորներից


22:15 , 24 ապրիլ, 2019

20-ամյա կանադացի Լուկաս Դոուն ձերբակալվել է վանդալիզմի և մարդկային մարմնի մնացորդներն անարգելու մեղադրանքով։ Տղամարդը հին եկեղեցական գերեզման է փորել և հանել 1800-ականներին թաղված մարդու ոսկորներ, այնուհետև այդ ոսկորներով արգանակ է եփել՝ գրում է Daily Star-ը։

Հայտնի է, որ ոսկորները գողացել է գերեզմանից, որի վրա ծանր մարմարե քար է դրված եղել։ Տեղի բարձրաստիճան հոգևորական Սեմ Ռոուզը հայտարարել է, որ դա անհավատալի անմարդկային արարք է։

Տղամարդը նախկինում մի քանի անգամ դատվել է խանութներում կատարած գողությունների համար։