Առաջին անգամ «մարսաշարժ» է գրանցվել


22:00 , 24 ապրիլ, 2019

Պատմության մեջ առաջին անգամ Մարսի վրա երկրաշարժ է գրանցվել: Այս մասին Twitter-ում հաղորդել է CNES տիեզերական գործակալությունը:

Նշվում է, որ ամերիկյան InSight վայրէջքի սարքի SEIS սեյսմոմետրը ցնցումները գրանցել է ապրիլի 6-ին: Սակայն «մարսաշարժի» մասին պաշտոնական տվյալները հայտնվել են միայն ապրիլի 23-ին:

«Սա առաջին անգամն է աշխարհում. սեյսմոմետրը գրանցել է Մարսի երկրաշարժը»,- ընդգծել է գործակալությունը: