Երկրպագուներին ցնցել է Բրիթնի Սփիրսի՝ հոգեբուժական կլինիկայից դուրս գալիս արված լուսանկարը


23:00 , 24 ապրիլ, 2019

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին շոկի է ենթարկել իր լուսանկարով, որն արվել է Բևեռլի Հիլզում գտնվող հոգեբուժական հիվանդանոցից դուրս գալուց հետո։ Երգչուհին ավելի քան 2 ամիս կլինիկայում է անցկացրել։

Լուսանկարում 37-ամյա երգչուհու մազերը խճճված են, նա գիրացած տեսք ունի։ Սակայն Բրիթնիի երկրպագուներին ավելի շատ ցնցել են երգչուհու դեմքի արտահայտությունն ու հայացքը։

Օգտատերերը նկատել են, որ փոփ աստղը ուժասպառ վիճակում է և լավ չի պատկերացնում, թե որտեղ է գտնվում։

Երկրպագուներն իրենց սիրելի երգչուհուն շուտափույթ ապաքինում են մաղթել։