Մենք ուժեղացված կերպով կզինվենք ու կվերազինվենք. Դավիթ Տոնոյան


18:50 , 24 ապրիլ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստան կմատակարարվեն արդեն 2020-ի սկզբին: Այդ մասին լրագրողներին ասել  է  ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 8-րդ համաժողովի շրջանակում. հայտնում է ТАСС-ը:

«Առաջին փուլում կմատակարարվի 4 օդանավ: Դա կմեկնարկի 2020-ի սկզբին: Այնուհետև կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա:

ՀՀ ՊՆ նախարարը  նաև հավելել է, որ Երևանը հետագայում ևս ռուսական սպառազինություն գնելու ծրագրեր ունի: «Մենք ուժեղացված կերպով կզինվենք ու կվերազինվենք: Կգնենք ռուսական սպառազինություն»,- ասել է Տոնոյանը: